Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Օբաման տեսել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ

Օբաման տեսել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ
17.05.2013 | 11:19

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ տեսել է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ։ Սակայն ելույթ ունենալով Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ Օբաման ասել է, որ անհրաժեշտ է ստանալ առավել հավաստի տեղեկություններ տեղի ունեցածի մասին։ «Մեր զինված ուժերը մշտապես ներկայացնում են տեղեկատվություն։ Մենք ունենք փաստեր Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մասին։ Դա սպառնում է մեր, ինչպես նաև մեր գործընկերների անվտանգությանը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։
Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքում է քիմիական զենքի օգտագործումը երկրի տարածքում։
Երեկ ԱՄՆ նախագահը նշել է, որ սիրիական հակամատությունը կարգավորելու շատ տարբերակներ կան՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական։

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ